Վրաստանի ընդհանուր պարտքը վարկատու 17 երկրների, կազմում է 558 մլն 61 հազար դոլար:
Վարկատուների շարքում են Ավստրիան՝ 710 հազար, Ադրբեջանը՝ 14 մլն 243 հազար, Թուրքմենստանը՝ 211 հազար, Թուրքիան՝ 30 մլն 76 հազար, Իրանը՝ 11 մլն 137 հազար, Ռուսաստանը՝ 117 մլն 438 հազար, Հայաստանը՝ 16 մլն 974 հազար, Ղազախստանը՝ 27 մլն 774 հազար, Գերմանիան՝ 200 մլն 939 հազար, Ճապոնիան՝ 57 մլն 590 հազար, Քուվեյթը՝ 23 մլն 537 հազար, ԱՄՆ-ը՝ 36 մլն 787 հազար եւ այլն:
Վրաստանի պետական պարտքը կազմում է 3 մլրդ 753 մլն 918 հազար դոլար:
Վրաստանը պարտքեր ունի միջազգային հաստատություններին՝ 2 մլրդ 692 մլն 294 հազար դոլարի չափով:



























