Կաբարդինա-Բալկարիայի Չերեկսկի շրջանի Զարագիժ գյուղում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել դպրոցական ճաշարանում:
Պայթյունի արդյունքում կոտրվել են պատուհաններն ու դռները:
Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել, միջադեպի պահին շենքում ոչ ոք չի եղել: Փորձագետները բացառել են կենցաղային գազի պայթյունի վարկածը, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:





























