«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան ծրագրում է առաջին ռուսաստանցուն Լուսին ուղարկել մինչեւ 2031թ, այս մասին Մոսկվայում համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սոլնցեւը, փոխացում է ՏԱՍՍ-ը։
«2025-ից հետո ծրագրում ենք սկսել դեպի Լուսին թռիչքները։ 2027-ին մենք Լուսնի ուղեծիր կուղարկենք թռիչքի ու վայրէջքի մոդուլը»,- ասել է նա ՝ հավելելով, որ մոդուլի վայրէջքը Լուսնի մակերեսի վրա ավտոմատ ձեւով է իրականացվելու։ «2029-ին Լուսնի ուղեծիր կուղեւորվի անօդաչու տիեզերանավը։ 2030-ականներին մենք խնդիր ենք դրել առաջին տիեզերագնացին ուղարկել Լուսին, իսկ 2031-ին վայրէջք կատարել այնտեղ»,- հավելել է Սոլնցեւը։




























