Apple կորպորացիան սկսելու է վաճառել իր սեփական Designed by Apple in California գիրքը, որում թվարկված են 300 դոլար արժողության սարքերը, հայտնում է Lenta–ն։
Հավաքածուն ներառում է վերջին 20 տարիներին արտադրված համակարգիչների, սմարթֆոնների ու այլ էլեկտրոնիկայի 450 լուսանկարներ։ Լուսանկարների հեղինակը Էնդրյու Ցուկերմանն է, ու ինչպես մամուլի հաղորդագրությունն է հայտնում, դրանք «միտումնավոր համեստ ոճով» են ներկայացված։ Apple-ի դիզայնի հարցերով տնօրեն Ջոնաթան Այվի խոսքով գիրքը կարող է ուղեցույց դառնալ դիզայն սովորող ուսանողների համար։
Գիրքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16-ին մի շարք երկրներում։ Այն կհայտնվի մեծ ու փոքր տարբերակով՝համապատասխանաբար 300 եւ 200 դոլար գնով։




























