Թուրքիայի Չորումի նահանգի Ալաջայի դպրոցներից մեկում երգ-երաժշտություն դասավանդող 28-ամյա ուսուցչի նկատմամբ իրականացվող վարչական հետաքննությանը կփոխարինի քրեական գործընթացը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ուսուցիչը սեպտեմբերի 12-ի հանրաքվեի կապակցությամբ իր քննադատությունն էր ուղղել Էրդողանի դեմ, որի պատճառով իրեն ժամանակավոր աշխատանքից հեռացրել են եւ վարչական հետաքննություն իրականացրել։
Ոսուցիչը Թուրքիայի ազգային կրթության պատասխանատուներին հայտնել է, թե իր քննադատությունները չեն պարունակել վիրավորանք եւ չեն անցել քննադատության թույլատրելի սահմանը։ Սակայն կրթության նախարարության պատասխանատուները գտնում են, որ նա վիրավորել է Էրդողանին։
Երաժշտություն դասվանդող ուսուցիչը չի ցանկացել մամուլին շատ բան հայտնել, սակայն նշել է, թե արդեն իր դեմ նաեւ քրեական գործ է հարուցվել՝ Թուրքիայի վարչապետին վիրավորելու մեղադրանքով։





























