Իրանը խստացնում է Ադրբեջանի հետ սահմանակից Արդեբիլ նահանգում մաքսանենգության դեմ պայքարը:
Ինչպես հայտարարել է Իրանի սահմանապահ ուժերի ղեկավարի տեղակալ Յաղուբ Ռզազադեն Մուղան-Փարսաբադում սահմանապահների հետ հանդիպմանը, Ադրբեջանի հետ սահմանի անվտանգության համար լրացուցիչ միջոցներ են հատկացվել:
Իրանի Բիլյասուվար քաղաքում սահմանների պաշտպանության հատուկ սարքավորումներ են տեղադրվել: Այս տարի նման արքավորումներ տեղադրվելու են Ադրբեջանի եւ Իրանի սահմանի 90 լեռնային կետերում:
Ռզազադեն, սակայն, չի հայտնել հատկացված միջոցների չափը, նաեւ, թե ինչ սարքավորումներ են տեղադրվելու:
Ադրբեջանը բազմիցս պահանջել է Իրանից խստացնել վերահսկողության համակարգը՝ թմրանյութերի մաքսանենգությունը կանխելու համար, հաղորդում է Trend-ը:




























