Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 06.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար։

«ՎԱԶ-2106» մակնիշի 07-55AB համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվելով հողաթմբին` շրջվել: 

Վարորդը տեղում մահացել է: