Չինական արտադրության սմարթֆոնների մի մասը, որոնք աշխատում են ԱՄՆ-ի տարածքում, բեքդոր ունեն, որը թույլ է տալիս յուրաքանչյուր 72 ժամը մեկ տեքստային բոլոր հաղորդագրությունները չինական սերվերներ փոխանցել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ անվտանգության ոլորտի ամերիկյան մասնագետնները վերջերս Android սմարթֆոններում նախապես բեռնված ծրագրային ապահովում են հայտնաբերել, որը հետեւում է օգտատերերի տեղաշարժին, զանգերին եւ հաղորդագրություններին: Իշխանությունները չգիտեն, արդյո՞ք այդ տվյալներն օգտագործվում են գովազդային նպատակներով, թե՞ չինական հետախուզության համար տվյալներ են հավաքագրում:

Խոցելիությունը հայտնաբերած Kryptowire ընկերությունը վստահ է, որ օգտատերերը չգիտեն իրենց սմարթֆոններում բեքդորի առկայության մասին: