Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին սպասում են դատարանում:
Հոկտեմբերի 25-ին վերսկսվելու է «Արդար Ռուսաստանի» հայցով քննությունը՝ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով:
Ավելի վաղ նախնական լսումները հետաձգվել էին Լուժկովի չներկայանալու պատճառով, ով համարվում է «շահագրգիռ անձ» այս գործով: Այլ «շահագրգիռ անձինք» են համարվում «Եդինայա Ռոսիան» եւ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը:
Կուսակցությունը համարում է, որ նախկին քաղաքապետն ընտրություններին օգտագործել է իր ծառայողական դիրքը: Կուսակցությունը խոստանում է կոնկրետ փաստեր ներկայացնել:





























