PicsArt-ը ճանաչվել է iOS–ի համար լավագույն ֆոտոխմբագրիչ ըստ Cnet ամերիկյան հեղինակային պարբերականի կազմած ցուցակի: Cnet-ը հայկական հավելվածին շնորհել է Best photo app for iPhone (iPhone –ի համար լավագույն ֆոտոխմբագրող հավելված) տիտղոսը՝ նշելով դրա օգտագործման դյուրինությունը եւ ֆիլտրերի ու ֆունկցիաների բազմազանությունը:
Բացի PicsArt-ից Cnet-ի ցուցակում ընդգրկվել են նաեւ այնպիսի հավելվածներ, ինչպիսք են Viber-ը, Spotify-ը, DarkSky-ը եւ Fitbit-ը:
PicsArt-ը մեծ ժողովրդականություն է վայելում AppStore-ում. այն ունի ավելի քան 300 մլն ներբեռնում, իսկ ամսական օգտագործողների թիվն անցնում է 80 մլն-ը:




























