Բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայայի հիմնադրամը դատական հայց է նախապատրաստում խմբի դեմ, որն Իսրայելում հանդես է գալիս նրա անվան տակ։

«Ցավոք, կան մարդիկ,ովքեր իմ անունն օգտագործում են առանց իմ գիտության։ Ես գիտեմ, որ այժմ Իսրայելի տարբեր քաղաքներում ելույթ է ունենում «Մայա Պլիսեցկայայի ռուսական դասական բալետ» անվանումով Ռուսաստանից մեկնած բալետային խումբը։ Իսկ ես գաղափար չունեմ՝ ինչ խումբ է դա»,- «Էխո Մոսկվիին» տված հարցազրուցում ասել է բալետի պարուհին։

«Ես կցանկանայի տեղեկացնել հրեական հանրությանը, որ նրանք ինքնակոչներ են։ Նրանք 100 տոկոսով խաբում են հանդիսատեսին»,- ավելացրել է Պլիսեցկայան։

«Իմ անունը պաշտպանված է միջազգային իրավունքով, եւ իմ հիմնադրամը, որ գտնվում է Գերմանիայում, իհարկե, դիմելու է դատարան»,- հավաստիացրել է Մայա Պլիսեցկայան: