Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 16–ին, տեղի ունեցած վիճաբանության եւ դրան հաջորդած կրակոցների մասին։

NEWS.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել «Դարբին Գագիկին» պատկանող «Եռանկյունի» ռեստորանում՝ սեփականատիրոջ որդի՝ Համո Մարտիրոսյանի՝ «Պելեի» եւ Վահրամաբերդում բնակվող Վահրամի միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վահրամը մոտ մեկ շաբաթ առաջ ընկերների հետ գտնվել է «Եռանկյունի» ռետորանում, որտեղ եւ վիճաբանել են աշխատակիցների հետ։ Վիճաբանությանը միջամտել է Համո Մարտիրոսյանը։ Նրանցից միջեւ ծեծկռտուք է սկսվել: Թե այսօր ինչու են վիճել, հայտնի չէ։

Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ կասկածվում է իրենց գյուղի բնակիչ ոմն Վահրամ, որը սակայն գյուղում չի ապրում արդեն 10 տարի։

«Գյուղ է եկել երեք շաբաթ առաջ եւ այժմ գտնվում է կնոջ հետ Ծաղկաձորում: Վահրամի եղբայրն ու հայրն արդեն իրավապահ մարմիններին հայտնել է, որ որդին Ծաղկաձորում է»,– ասաց գյուղապօետը։

«Դարբին Գագիկի» որդու հետ կապ հաստատել չհաջողվեց։