Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հուլիսի 17-ից սեպտեմբերի 17-ը իրականացված միջոցառումների ընթացքում հայտնաբերել է մաքսանենգների մի խումբ, որը թմրանյութեր է տեղափոխել երկրից դեպի Կանադա, Շվեյցարիա եւ Հունաստան` միջազգային փոստի միջոցով:
Մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 38 կգ 138 գրամ թմրանյութ, որից 27 կգ 981 գրամ օփիում, 10կգ 157 գրամ` հերոին, «Մակարով» մակնիշի մեկ հրացան եւ այլ պարագաններ, որոնք օգտագործվել են հանցագործության ժամանակ:
Միջազգային հանցավոր խմբի կազմակերպիչների եւ անդամների` Իրանի քաղաքացի Էզզատադդին Մոստաֆայի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլչին Ջաֆարովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ է: Նրանք երկուսն էլ ձերբակալված են:





























