Ուկրաինայում անցել են սեփական արտադրության հրթիռի հաջող փորձարկումները։ Այս մասին իր Facebook–յան էջում գրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Բոլոր փորձարկումներն այսօր հաջող են անցել։ Արդյունքը տպավորիչ է՝ 60 կմ հեռահարության պայմաններում հրթիռը շատ բարձր ճշգրտություն է դրսեւորել։ Շնորհակոլություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են նախագծի վրա ու կարեւոր ավանդ ներդրել Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման գործում»,- գրել է Պորոշենկոն։




























