Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատությունների է ենթարկվել «Սալսայի ժամ» կոչվող հեռուստաշոուի հաղորդավարի դերի համար։ Շատ վենեսուելցիներ անվայել են համարել եթերում նախագահի պարելը այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը աղետալի վիճակում է, հայտնում է BBC–ն։
Հեռուստաշոուի ընթացքում 53-ամյա Մադուրոն պարում է իր կնոջ հետ, պատմում սալսայի պատմությունը, նաեւ զանգեր ընդունում ու մեկնաբանում քաղաքական իրադարձությունները։ Հաղորդումը դժգոհությունների ալիք է բարձրացրել երկրում։
Ավտոբուսի նախկին վարորդ ու արհմիության առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի նախագահական լիազորությունների ժամկետը սպառվում է 2019-ին։ Վենեսուելան ծանր տնետսական ճգնաժամի մեջ է նավթի գների անկման հետեւանքով։











