Աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկը՝ WhatsApp-ը, որը պատկանում է Facebook–ին, հավելել է ամբողջովին կոդավորված տեսազանգի գործառույթ, ինչը պայմանավորված է ԱՄՆ նոր իշխանությունների կողմից հսկողության հավանական ուժեղացման մասին անհանգստությունով, հայտնում է Reuters-ը։

WhatsApp-ը , որը աշխարհով մեկ ավելի քան մեկ միլիարդ օգտատեր ունի, միջանցիկ կոդավորման մեթոդը սկսել է գործածել տարեսկզբից՝ տեխնիկապես անհնար դարձնելով հաղորդագրությունների ընթերցումը կամ զանգերի գաղտնալսումը ընկերության կամ իշխանությունների կողմից։

Այսպիսով, տեսազանգերի նոր ծառայությունը մարդկանց եւս մեկ հնարավորություն կտա հաղորդակցվել առանց գաղտնալսման սպառնալիքի, չնայած WhatsApp-ը պահում է օգտատերերի մյուս տվյալները՝ օրինակ կոնտակտների ցուցակը։