Իրանը անտարբեր է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Այս մասին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Համանեին հայտնել է կենտրոնական իրանական Իսֆախան նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքով Իրանը «ԱՄՆ երկու հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից էլ թշնամական գործողությունների է ականատես եղել»։