Ադրբեջանում սկսվել է քվեաթերթիկները տարածքային հանձնաժողովներ տեղափոխելու գործընթացը նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատիգ Մամեդովը, յուրաքանչյուր ԸԸՀ հասցվելու է 1 արձանագրություն, իսկ 30-ական նմուշ՝ ընտրական տեղամասեր: Քվեաթերթիկներն արդեն հասցվել են 4 ընտրատարածքային հանձնաժողովներ, այսօր կտեղափոխվեն եւս 11 ԸԸՀ:

Ընդամենը տպվել է 5 մլն 96 հազար 574 քվեաթերթիկ:

Խարհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005-ից ընտրությունները անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: