Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, 24-ամյա Ֆրունզիկ Հակոբյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Տաթեւ ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Ֆրունզիկ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը` 23-ամյա Արամ Ա.-ն, վնասվածքներով բուժօգնության է դիմել Գորիսի հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: