Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտնվող El Camino վերականգնողական կենտրոնում սպանվել է 13 մարդ:

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: Կլինիկայի մուտքի մոտ են եկել մի քանի մեքենաներ: Ականատեսները պնդում են, որ ավազակները 13 մարդու շարել են պատի տակ, հրամայել ծնկի իջնել եւ գնդակահարել են:

Ենթադրվում է, որ հարձակման հետեւում կանգնած է տեղական թմրակարտելներից մեկը: Րոպեներ անց ոստիկանական ռադիոալիքով կապի մեջ է մտել անծանոթ մեկը, ով հայտնել է, որ գնդակահարությունը  վրեժ է մարիխուանայի խոշոր խմբաքանակի առգրավման համար: Թմրավաճառները սպառնացել են մեկական մարդ սպանել ամեն տոննայի համար, ոստիկաններն առգրավել էին 134 տոննա մարիխուանա:

2006-ից, երբ Մեքսիկայում լայնածավալ պայքար է սկսվել թմրամաֆիայի դեմ, սպանվել է 28 հազար մարդ: