Google Earth ծառայությունը հասանելի է վիրտուալ իրականությունում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը: Օգտատերերին առաջարկում են ուսումնասիրել վերակառուցված մշակութային արժեքները, աշխարհահռչակ տեսարժան վայրերը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ սեփական տները:

Ներկայում Google Earth VR-ին կարող են ծանոթանալ միայն HTC Vive սաղավարտ ունեցողները, սակայն ամերիկյան կորպորացիան ակտիվորեն ուսումնասիրում է նաեւ այլ հարթակների աջակցության հնարավորությունը:

Սա Vive-ի համար երկրորդ հավելվածն է Google-ից. ավելի վաղ թողարկվել էր նկարելու համար նախատեսված Tilt Brush-ը: Ըստ պարբերականի՝ Google Earth VR-ը մշակումների փուլում էր եւ կոնցեպտուալ առումով Cardboard եւ Daydream հարթակների համար նախատեսված Street View տարբերակն է հիշեցնում: