Թայվանի իշխանությունները մտադիր են դիմել Apple-ին եւ Google-ին հարկեր չվճարելու համար տեղական App Store-ից եւ Google Play-ից Uber հավելվածը հեռացնելու խնդրանքով, գրում է  Reuters-ը:

Թայվանում Uber-ն աշխատում է որպես ինտերնետ-հարթակ, այլ ոչ տրանսպորտային ընկերություն, ինչը նախատեսված է տեղական օրենսդրությամբ:

«Քանի որ Uber-ը չի կատարում մեր պահանջները, մենք այլ կողմից կմոտենանք խնդրին՝ դիմելով անմիջապես Apple-ին եւ Google-ին՝ տեղական App Store-ից եւ Play Store-ից հավելվածը հեռացնելու խնդրանքով» ,- ասել է Թայվանի ավտոմոբիլային ճանապարհների կառավարման (Directorate General of Highways)  ներկայացուցիչ Լյան Գո-գոն (Liang Guo-guo):

Նա հավելել է, որ հայցը կվերաբերվի նաեւ սննդի առաքման UberEATS ծառայությանը, որը Թայվանում Uber-ը գործարկել էր նոյեմբերի 15-ից: UberEATS-ի վարորդներին Թայվանի իշխանությունները սպառնում են մեծ տուգանքներով եւ մոտոցիկլ վարելու համար վարորդական իրավունքից՝ 2-6 ամիս զրկելով: Uber եւ Apple-ը դեռ չեն մեկնաբանել թայվանական իշխանությունների հայտարարությունները, իսկ Google-ի ներկայացուցիչն ասել է, որ Google Play-ում արգելված են այն հավելվածները, որոնք խրախուսում են անօրինական գործողություններ, սակայն հետագա մեկնաբանությունից հրաժարվել է:

Ինչպես Reuters-ն է գրում Uber-ի հեռացումը  դժվար թե ազդի Թայվանում հավելվածի ժողովրադականության վրա, քանի որ կան հավելվածը ներբեռնելու ալտերնատիվ տարբերակներ: