Microsoft-ը եւ Էլոն Մասքի OpenAI-ին կհամագործակցեն. Microsoft-ը կտրամադրի OpenAI-ին իր հզոր համակարգիչները եւ կտա Microsoft Azure ամպային հարթակից օգտվելու հնարավորություն, իսկ OpenAI –ն կկիսվի արհեստական ինտելեկտի ոլորտում իր փորձով, գրում է Wired պարբերականը:

 Էլոն Մասքի եւ տեխնոլոգիական Y Combinator ստարտափ-ինկուբատորի հիմնադիր  Սեմ Ալթմանի  կողմից հիմնադրված ոչ կոմերցիոն OpenAI կազմակերպությունը զբաղվում է ԱԻ այնպիսի ալգորիթմների մշակմամբ, որոնք  հասարակությունում դրական փոփոխություններ կմտցնեն:

 Microsoft-ն իր հերթին վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական նշանակությամբ ԱԻ նախագծերին. оրինակ վերջերս, Microsoft-ի հետազոտական կենտրոններից մեկը թողարկել է գիտական աշխատանքների փնտրման համար համակարգ, որը հիմնված է ԱԻ-ի վրա, իսկ Microsoft Research-ի գիտնականները կիրառել են ԱԻ-ը քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Բացի դրանից, երկու ընկերությունները ակտիվ զբաղվում են խոսքի ճանաչման ալգորիթմների մշակման խնդիրներով. OpenAI, օրինակ, աշխատում  է խելացի չաթբոտի ստեղծման վրա, որը կհասկանա եւ կօգտագործի մարդու բնական խոսակցական լեզուն( դա անելու համար ալգորիթմը սովորում է Reddit ֆորումի բազայի հիման վրա): Հետաքրքրական է, որ երկու ընկերությունների միջեւ համագործակցությունը ավելի շուտ պայմանավորված է երկկողմամի շահով, քան միեւնույն ծրագրերը կիսելով: Որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն OpenAI-ն չունի սարքային հնարավորություններ, իսկ Microsoft-ին էլ պետք է OpenAI-ի գիտահետազոտական ներուժը օգտագործել ԱԻ ոլորտում:

«Մենք հաշվողական հզորությունների կարիք ունենք, եւ Microsoft այդ առումով կարող է մեզ օգնել»,- ասել է Սեմ Ալթմանը:

Ավելի վաղ Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան  Ավստրալիայում կայացած կոնֆերանսի ընթացքում ասել էր, որ  Microsoft-ը ձգտում է «ժողովրդականացնել արհեստական ինտելեկտը»: