Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+6,
Կոտայքում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+6,
Գեղարքունիքում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+6,
Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը՝ +6+9,
Արարատում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+10,
Արմավիրում՝ գիշերը` +2+1, ցերեկը` +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +7+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +3+7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -2+2, ցերեկը՝ +6+10:




























