Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.20-ին, Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի թափանցող վնասվածքով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Արմեն Առաքելյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Ա. Առաքելյանը, տանը,  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ` 25-ամյա Լիաննա Գ.-ի ձեռքից փորձել է վերցնել դանակը, սակայն անզգուշությամբ խփել է իր կրծքավանդակին:

Նույն օրը, ժամը 18.25-ին, Ա. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով մահացել է: