Հայտնի են ամենամյա The Game Awards խաղային մրցանակաբաշխության նոմինանտները: Նոմինանտների ցուցակի մեջ են ընդգրկվել 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 24-ը:
Լավագույն խաղի տիտղոսի համար կպայքարեն Uncharted 4: A Thief’s End, DOOM, Inside, Overwatch եւ Titanfall 2 խաղերը:
«Տարվա լավագույն պատմություն» անվանակարգում կմրցեն Oxenfree, Mafia III, Firewatch, Inside եւ Uncharted 4 խաղերը: «Լավագույն դերասանական խաղ» անվանակարգում միանգամից երեք անվանակարգ է վերցրել Uncharted 4-ը, իսկ այդ նույն կատեգորիայում երկու անվանակարգ է տրվել Firewatch-ին: Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ կհանձնվեն 24 անվանակարգերում, իսկ հաղթողները կորոշվեն համընդհանուր ինտերնետ-քվեարկության արդյունքում: Նոմինացիաների թվով առաջատար են հանդիսանում Uncharted 4: Thief’s End եւ Inside-ը:
The Game Awards-ի ժամանակ տեղի են ունենում նաեւ նոր խաղերի պրեզենտացիաներ: Կայանալիք միջոցառման շրջանակում կցուցադրվի Mass Effect: Andromeda գեյմփլեյային ընդարձակ թրեյլերը: Մրցանակաբաշխության կազմակերպիչ եւ հաղորդավար Ջեֆ Քիլին նշել է, որ այս տարվա The Game Awards 2016-ին կցուցադրվեն հենց գեյմփլեյային դեմո նորույթները, այլ ոչ թե նախապես պատրաստված հոլովակներ: Սրա պատճառը No Man’s Sky-ն է, որը անցած տարի ներկայացվել էր միջոցառման շրջանակում: Այս խաղի ռելիզային տարբերակը շատ էր տարբերվում ներկայացված հոլովակներից, ինչը առաջացրել էր գեյմերների դժգոհությունը:
The Game Awards-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կանցկացվի Լոս Անջելեսի Microsoft Theater-ում:




























