Միխայիլ Սահակաշվիլին համարվում է Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործիչը: Սա վրացական լրատվամիջոցների անցկացրած հարցման արդյունքերն են: Ըստ այդմ` առաջին տեղը գրավել է Միխայիլ Սահակաշվիլին` հավաքելով 8.2 բալ: Առաջին եռյակում են արտգործնախարար Վանո Մերաբիշվիլին` 6,8 բալով եւ Խորհրդարանի նախկին նախագահ, ներկայումս ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեն` 5,87 բալով:
Չորրորդ տեղում է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, այնուհետեւ գալիս են արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, նախկին վարչապետ Զուրաբ Նոգաիդելին, գործարար եւ պատգամավոր Ռուսուդան Քերվալիշվիլին, պարտադրված արտագաղթի մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին եւ «Նոր աջեր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն:
Փորձագետների կարծիքով, հարցման արդյունքերը բավականին օբյեկտիվորեն արտացոլում են հասարակության կարծիքը եւ քաղաքացիների ընդհանուր տեղեկացվածությունը:





























