Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն ուզում է քաղաքացիությունից զրկել «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։
«Շատ եմ բարկացած նրա վրա։ Ուկրաինական տարազներ հագած այդ մոսկվացի զոզուլյան փորձել է ուրիշի ձեռքերով Պուտինի ու Կրեմլի պլանն առաջ տանել։ Իր պապին օգտագործում է իր կեղտոտ կրեմլական խաղերի մեջ, այդ պատճառով ես դիմում եմ նախագահ Պորոշենկոյին հակապետական գործունեության համար Յուլյա Տիմոշենկոյին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու համար»,– ասել է նա։











