Հոկտեմբերի 22-ի առավոտյան Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-26» մակնիշի 21 ՏՕ 897 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս գալով երթեւեկելի մասից շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ` 41-ամյա Սմբատ Ապրեսյանը, ուղեւորներ` 43-ամյա Թամարա Պողոսյանը եւ 4-ամյա Ռոբերտ Դավթյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Հրազդան քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:




























