Իսրայելն անհանգստացած է Բաքվի` Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում երկիր մուտք գործող իսրայելցիների վիզաների տրամադրման դադարեցմամբ: Թել-Ավիվում չկա Ադրբեջանի դեսպանատուն եւ այս նորամուծության պատճառով իսրայելցիները ստիպված են 2 օրով մեկնել Աման կամ Անկարա վիզա ստանալու համար:
IzRus-ի հաղորդմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այս առթիվ հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ` Ավիգդոր Լիբերմանի հետ: Կողմերը պայմանավորվել են թեթեւացնել իսրայելցիներին վիզա տրամադրելու կանոնակարգը:
Իսրայելի արտգործնախարարությունից եւս հաստատել են,, որ անցած շաբաթ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել եւ հայտնել, որ պաշտոնական Երուսաղեմը սպասում է Բաքվի պատասխանին` խնդրի հնարավոր լուծման վերաբերյալ:
Նշենք, որ Բաքվի օդանավակայնում իսրայելցիներին դադարեցրել էին վիզաներ տրամադրել դեռեւս հոկտեմբերի 15-ից:




























