ՌԴ ՊՆ-ն իր YouTube ալիքով հրապարակել է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա ռուսական «Տու 95 ՄՍ» հրթիռակիրների հարձակման տեսագրությունը։ ՕՏՈւ օդանավերը թեւավոր հրթիռներով հարվածել են Սիրիայում զինյալների հրամանատարային կետերին, զինամթերքի պահեստներին, ռազմական տեխնիկայի կուտակումներին ու զենքի արտադրամասերին։
Օդային տեղակայման թեւավոր հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ջրային ավազանի օդային տարածքից։ Հայտնում են, որ «Տու 95 ՄՍ» հրթիռակիրները երկինք են բարձրացել ՌԴ աէրոդրոմներից մեկից ու թռիչքի ժամանակ երկու անգամ լիցքավորվելով ՝ հաղթահարել ավելի քան 11 հազար կմ։ Հրթիռակիր օդանավերի երթուղին անցնում էր հյուսիսային ծովերի ու Արեւելյան Ատլանտիկայի վրայով, հրթիռային հարվածը հասցնելուց հետո օդանավերը վերադարձել են տեղակայման օդանավակայան։











