RoMeLa (Robotics & Mechanisms Laboratory) ընկերության տնօրեն Դենիս Հոնգն իր YouTube ալիքով հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրված է քայլող ռոբոտ։ Ռոբոտի առանձնահատկությունը կորպուսն է, որը իրենից ներկայացնում է հելիումով լցված օդապարիկ։ Փուչիկը երկու բարակ ոտքերի վրա է հենված, որոնք թույլ են տալիս ռոբոտին շարժվել ցանկացած ուղղությամբ տարբեր մակերեսների վրա, հայտնում է Lenta-ն։