Իրանում միջուկային ռեակտորներում օգտագործվող ծանր ջրի պաշարները գերազանցել են թույլատրված նորմալ՝ 130 տոննան: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

Նա հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործունեության ստուգումներ են անցկացվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում, որը սկսել է գործել 2016 թվականի հունվարի 16-ին:

«Այդ ծրագրի իրականացման սկզբից ի վեր Իրանում ծանր ջրի քանակությունը գերազանցել է 130 տոննան»,- հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Նա նշել է, որ այդ կապակցությամբ Իրանը պատրաստվում է ծանր ջրի որոշ քանակություն արտերկիր փոխանցել: Այս գործողությունն իրականացվելու է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ: