Գերմանացի մասնագետները կարողացել են չափել մեր տիեզերքի ամենադանդաղ շարժվող աստղի՝ Կեպլեր 11145123 կոչվող երկնագույն հսկայի կլորությունը։ Աստղը, որը Երկիր մոլորակից 5000 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում, ամենակլոր աստղն է, որը դեռեւս հայտն է մարդկությանը, փոխանցում է Science Advances–ը։
Մաքս Պլանկի անվան Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների ինստիտուտի մասնագետներն օգտագործել են աստղասեյսմոլոգիայի հատուկ մեթոդը, այսինքն՝ վերլուծել են աստղերի մակերեսի տատանումները՝ ըստ աստղի լուսարձակության փոփոխության։ Պարզվել է, որ Կեպլերի հասարակածային շառավիղը, որը 1.5 մլն կմ է, գրեթե համընկնում է բեւեռային շառավղի հետ, եւ լուսային տատանումների հաճախականությունը բարձր եւ ցածր լայնություններում գրեթե միանման է։ Աստղի տափակությունը չի գերազանցում 3 կմ–ը։




























