Ռուսաստանում արգելափակված LinkedIn սոցիալական ցանցը պատրաստ է վերադարձնել վճարովի ծառայությունների համար գանձած գումարը, հայտնում է Lenta–ն։
Գումարի վերադարձը նախատեսված է չօգտագործված ժամանակին համապատասխան։ Դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստով կապվել ընկերության հետ։
Ռուսաստանցի օգտատերերը կարող են LinkedIn–ին լիարժեք հասանելիություն ստանալ երկրի սահմաններից դուրս։ Ընդ որում, հաշիվը չի փակվում, մինչեւ օգտատերն ինքը չորոշի փակել այն։
Նշենք, որ LinkedIn–ի մատակարարները այն որոշել էին արգելափակել նոյեմբերի 17-ին։




























