Չինաստանի Շենչժեն նահանգում գրանցվել է ռոբոտի կողմից մարդուն վնաս հասցնելու առաջին դեպքը։ ՏՏ ցուցահանդեսի ժամանակ ստենդերից մեկի տերերը հասարակությանն են ներկայացրել փոքր ռոբոտի, որ իր չափով եւ կառուցվածքով նման է «Աստղային պատերազմներ»–ի հայտնի հերոս R2-D2–ին։
«Տերմինատորի» հիմնական գործառույթը երեխաներին ուսուցանելն է եւ այցելուներին զվարճացնելը։ Սակայն դեռեւս անհայտ պատճառով ռոբոտը սկսել էր քանդել ստենդը, իսկ երբ աշխատակիցներից մեկը փորձել էր նրան կանգնեցնել, այն կանգնել էր նրա ոտքին եւ սեղմել։
Ըմբոստացած մեքենայի զանգվածը բավարար է եղել լուրջ վնաս հասցնելու համար։ Հաղորդվում է, որ տուժած աշխատակցի համար շտապ օգնություն են կանչել։ Նա ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել։
Ընկերությունից հայտնել են, որ դեռեւս հասկանալի չէ, թե ինչն է եղել մեքենայի նման պահվածքի պատճառը։




























