Նոյեմբերի 8-13-ը Երեւանում կկայան ժամանակակից իտալական կինոյի շաբաթ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Իտալիայի դեսպանատնից, ֆիլմերը կցուցադրվեն իտալերենով` անգլերեն սուբտիտրերով:

Ֆիլմերի ցուցադրությունը հիանալի հնարավորություն է հայ հանդիսատեսի համար մոտիկից ծանոթանալ իտալական ավանդույթներին ու մշակույթին:

Նախագծի շրջանակներում, դեսպանատան աջակցությամբ, տեղի կունենա հայ քանդակագործ Դավիթ Մինասյանի ցուցահանդեսը` «Իտալական շրջանակներ» խորագրով: