Հոկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 27-ը: Նստաշրջանի շրջանակներում կքննարկվեն կազմակերպության անդամ երկրների օրենասդրական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 26-29-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ անդամ երկրների բազմակողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին կմասնակցեն խորհրդարանի պատգամավորներ Վարդան Այվազյանը, Վարդան Խաչատյանը, Էռնետս Սողոմոնյանն ու Արտակ Դավթյանը:
Հիմնական ծրագրին զուգահեռ, պատգամավորների համար նախատեսված է նաեւ մշակութային էքսկուրսիա դեպի Տավրիական պալատ, պառլամենտարիզմի թանգարանի ցուցահանդես, ինչպես նաեւ Սմոլենսկի վարպետների աշխատանքների ցուցահանդես:





























