Վրաստանում փախստականները վրանային ավան են սարքել փախստականների եւ բռնի տեղահանվածների նախարարության շենքի առջեւ: Նրանք պահանջում են գերատեսչության ղեկավար Կոբա Սուբելիանիի հրաժարականը:

Մոտ 10 մարդ հացադուլ է հայտարարել, եւս 40 փախստականներ նստացույց են անում, գրում է Գրուզիա Online-ը:

Ինչպես լրագրողներին հայտնել է փախստականների քաղաքացիական շարժման առաջնորդ Դավիթ Մալազոնիան, բաց երկնքի տակ մնացած փախստականներն արդեն մեկ շաբաթ սպասում են նոր տուն ստանալուն, ուստի պահանջում են հստակ ամսաթիվ նշել:

«3,5 հազար փախստականների դուրս են արել տներից, իսկ 15 հազարի բնակմակերեսը չի օրինականացվել»,- ասել է Մալազոնիան: