iPhone 7 եւ iPhone 7 Plus հեռախոսներ ունեցողները ուշադրություն են դարձրել, որ նոր Home կոճակը, որը սենսորային է դարձել, շատ փխրուն նյութից է պատրաստված ու շատ հաճախ է վնասվում, հայտնում է AppleInsider-ը։

Բացի դրանից վերջին սերնդի iPhone–ի գնորդները դժգոհում են, որ կոտրված կոճակը սկսում է ավելի շատ էներգիա ծախսել՝ արագ լիցքաթափելով սմարթֆոնը։ Բացի դրանից երբեմն կոճակն այնքան է տաքանում, որ վառում է հեռախոսից օգտվողների մատները։