Գերմանական մի շարք ընկերություններ՝ ավտոկոնցեռններ Volkswagen-ը, Porsche-ն ու Daimler-ը, ինչպես նաեւ Commerzbank-ը որոշում են ընդունել արգելել իրենց աշխատակիցների հասանելիությունը սոցիալական Facebook, Twitter եւ Youtube ցանցերին։
Գերմանիայի 56 տոկոս ընկերություններում կարծում են, որ աշխատակիցների՝ սոցիալական ցանցերից օգտվելը կարող է վտանգավոր լինել։ 30 տոկոսը դրանում ուղիղ վտանգ չի տեսնում, գրում է ВВС-ն։
Ավելի վաղ նշվել էր, որ արգելված է Porsche-ի աշխատակիցների մուտքը Facebook եւ Xing սոցիալական ցանցեր, ինչպես նաեւ eBay աճուրդ։





























