Ֆիննական Nokia ապրանքանիշի նոր սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2017-ին, հայտնել է ընկերությունը։
GSM Arena-ի փոխանցմամբ, իրականում Nokia–ն մտադիր չէ իր ապրանքանիշով որեւէ նոր սարք արտադրել, ընկերությունն ընդամենը հանդես կգա որպես ապրանքանիշի ու պատենտների սեփականատեր, նաեւ կհետեւի նոր հեռախոսների ստեղծմանը։
Անմիջական արտադրությամբ այլ ընկերություն է զբաղվելու։ Ավելի վաղ հայտնել էին, որ Nokia –ն հայտարարել է HMD Global–ի հետ համագործակցության մասին ու մտադիր է վերականգնել իր ապրանքանիշով սմարթֆոնների ու պլանշետների արտադրությունը։ Այս սարքերը աշխատելու են Android-ով։
HMD-ն Nokia ապրանքանիշը բջջային հեռախոսների սեգմենտում օգտագործելու տասը տարվա բացառիկ համաձայնագիր ունի։




























