Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման եւս մեկ փորձ:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում, օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ. 984 գրամ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը չորս կողմից փակված պլաստմասե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում:

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: