Ղրիմ-թաթարական հայրենադարձների շրջանում իսլամիզացիան թափ է հավաքում եւ լուրջ վտանգ ներկայացնում Ուկրաինայի համար։ Նման հետեւություններ է արել Ուկրաինայի ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը։
Ղրիմի թաթարների հիմանական խնդիրներն ինստիտուտը համարել է պետական ֆինանսավորման ոչ բավարար չափը, նրանց եւ ռուս մեծամանության միջեւ խորացող օտարացումը։ Սակայն ամենաանհանգստացնողը Ղրիմի թաթարների իսլամացումն է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
«Կարելի է ասել, որ ղրիմ-թաթարական իսլամացման գործընթացին սատարում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի եւ Հորդանանի մահմեդական հեղինակավոր շրջանակները»,- նշված է նյութում։





























