Դուբայում 3D տպիչով տպագրված աշխարհի առաջին շենքն է բացվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dubai Media Office-ը:

Շինությունն ամբողջությամբ եռաչափ տպիչի օգնությամբ է պատրաստված: Մասերի ստեղծման համար 17 օր է պահանջվել, հավաքելու համար՝ եւս 2 օր: Նորարարական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ շենքում էլեկտրաէներգիայի սպառումը շատ ավելի քիչ կլինի:

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, Emirates Towers աշտարակներից ոչ հեռու: