Տնտեսությունը պետք է զարգացնել արտահանումը խթանելու ճանապարհով, սակայն այդ ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվում»: Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ, նախկին կոմունիստ Վազգեն Սաֆարյանը: Նա համեմատություն անցկացրեց խորհրդային տարիների եւ ներկա Հայաստանի ՀՆԱ-ի միջեւ նշելով, որ 1988-ին Հայաստանի ՀՆԱ-ն 14,9 մլրդ ռուբլի է եղել, ինչը համարժեք է ներկա 20 մլրդ դոլարին: Ընդ որում, ըստ Սաֆարյանի, այն ժամանակ տնտեսության մեջ արդյունաբերության բաժինը մոտ 67 տոկոս էր, այնինչ ներկայումս այդ բաժինը 21 տոկոս է, իսկ այդպիսի ցուցանիշներով հզոր տնտեսություն ունենալ հնարավոր չէ:

Նա անդրադարձավ նաեւ ներկա տնտեսական ցուցանիշներին, երբ 9 ամսվա կտրվածքով տնտեսական աճը 8,8 տոկոսից (մայիսի դրությամբ) իջել է 2,8 տոկոսի: Տնտեսական աճի տեմպը դադաղելն, ըստ նախկին կոմունիստի, պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում ցածր ցուցանիշների արձանագրմամբ: Սաֆարյանը նշեց, որ եթե տարվա վերջում տնտեսական աճը 4 տոկոսից բարձր լինի, դա արդեն դրական է, քանի որ նախորդ տարի գրանցվել է 14,4 տոկոսի տնտեսական անկում: