ԱՄՆ ընտրված փոխնախագահ Մայք Փենսին դժգոհ բացականչություններով են դիմավորել, երբ նա ժամանել էր Նյու Յորքում «Համիլթոն» հիփ–հոփ մյուզիքլին։ Շոուից հետո քաղաքական գործչին էր դիմել մյուզիքլի դերասաններից մեկը, փոխանցում է BBC–ն։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երեում է, որ երբ Փենսը մտնում է դահլիճ, նրան ոմանք ծափահարում են, սակայն մեծ մասը դժգոհ բացականչություններ է արձակում։
Շոուի ավարտին սեւամորթ դերասան Բրենդոն Դիքսոնը կարդացել էր Փենսին ուղղված դիմումը. «Պարո՛ն փոխնախագահ, մենք ուրախ ենք Ձեզ ողջունել այստեղ։ Մենք տարբեր ծագումով ամերիկացիներ ենք, որոնք տագնապած են այն պատճառով, որ ձեր նոր վարչակազմը չի պաշտպանի մեզ, մեր մոլորակը, մեր երեխաներին, մեր ծնողներին»,– ասել է դերասանը։











