Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես է սոցիալական ցանցը պլանավորում պայքարել նորությունների ժապավենում կեղծ տեղեկության դեմ։ Նա նշել է, որ սխալ հաղորդագրությունների տոկոսը մեծ չէ, սակայն ընկերությունը պետք է շատ բան անի այդ խնդիրը լուծելու համար, գրում է Meduza–ն։

Ցուկերբերգը նկարագրում է 7 հիմնական ուղղություն, որոնցով հիմա աշխատում է Facebook–ը։ Ամենից առաջ սոցցանցը պարզեցնում է հետադարձ կապի մեխանիզմը, որպեսզի օգտատերերը կարողանան հեշտությամբ հաղորդագրությունը որպես կեղծ նշել։ Նման բողոքների հիման վրա հատուկ ալգորիթմը կփորձի գուշակել, թե որ գրառումները չեն համապատասխանում իրականությանը։

Լրացուցիչ հսկողության համար Facebook–ը դիմել է պրոֆեսիոնալների, որոնք զբաղվում են հրապարակումների իսկության ստուգմամբ։ Ցուկերբերգը նշել է, որ Facebook–ը ավելի սերտորեն կհամագործակցի լրագրողների հետ, որոնք ուշադրություն են դարձնում ֆեյքերի տարածման վրա։

Սոցիալական ցացը նաեւ պլանավորում է փորձարկել բողոք ստացած նյութերի նշման համակարգը։ Օգտատերերը գրառման կողմին կեղծ լինելու մասին նախազգուշացում կստանան։ Կկատարելագործվի նաեւ նման հոդվածների հավաքելու մեխանիզմը։