Facebook ընկերությունը մտադիր է 2017 թվականին հետ գնել 6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով իր բաժնետոմսերը: Այս մասին գրում է Gazeta-ն:

Ընկերության տնօրենների խորհուրդը գործարքը հաստատել է նոյեմբերի 18-ին: Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2017 թվականի առաջին եռամսյակում եւ կգործի անժամկետ: Նշվում է, որ բաժնետոմսերի հստակ թիվը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում՝ դրանց գնից եւ ընդհանուր շուկայական կոնյուկտուրայից:

Financial Times-ի տվյալներով՝ ընկերության ղեկավարության այս քայլը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Facebook-ն ու նրա ներդրողները հաջորդ տարի շահույթի անկում են կանխատեսում: