Հոկտեմբերի 25-ին աշխատանքային  երկօրյա պաշտոնական  այցով Իրան ժամանած  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջին հանդիպում-առանձնազրույցն անցկացրել է Իրանի նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի  գլխավորած պատվիարկության անդամները։

Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են  ի շահ երկու պետությունների։ Իրագործվել եւ իրագործվում են մի շարք  ծրագրեր, որոնք կապահովեն  հարաբերությունների նոր  մակարդակ,  մասնավորապես ապրանքաշրաջնառության ծավալը Հայաստանի եւ Իրանի հանրապետությունների միջեւ կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ,  հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան`   վառելիք, պարարտանյութեր եւ այն։